Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են Կրեմլում․ քննարկման առանցքում ԼՂ հարցի կարգավորումն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկրների ղեկավարները խոսում են Կրեմլի մեծ պալատում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զրույցի թեմաներից մեկը, ինչպես և սպասվում էր, կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորումը։ Երկուշաբթի Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն հայ բնակչության անվտանգության ապահովման պայմանով։
Անցած շաբաթվա վերջին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։
Ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով առաջին անգամ որպես հյուր մասնակցում էր ԵԱՏՄ գագաթնաժողովին։