Որպես ՌԴ քաղաքացի՝ ամեն ինչ անելու եմ երկիրը պաշտպանելու համար․ վճռական գործողությունները կոշտ կլինեն․ Պուտին

Ռոստովում իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Փաստորեն, Ռոստովի մարզում քաղաքացիական և ռազմական իշխանությունների աշխատանքը արգելափակված է․ այս մասին այսօր ուղերձով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռազմական ապստամբությունը կազմակերպողն ու զինակիցների վրա զենք բարձրացրածը դավաճանեց Ռուսաստանին։ Նրանք պատասխան կտան դրա համար։ Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար, Արևմուտքի ողջ ռազմական և տեղեկատվական մեքենան ուղղված է Ռուսաստանի դեմ։ Հատուկ գործողության ընթացքում պետք է վերացնել ցանկացած ներքին կռիվ, այժմ որոշվում է ժողովրդի ճակատագիրը։ Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ ամեն ինչ անելու եմ երկիրը պաշտպանելու համար, վճռական գործողություններ կձեռնարկվեն։
Կոչ եմ անում չանել ճակատագրական, ողբերգական սխալ. Կատարեք միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցրեք մասնակցել հանցավոր գործողություններին: Հավատում եմ, որ մեր Հայրենիքի հետ միասին կհաղթահարենք ցանկացած փորձություն և էլ ավելի կհզորանանք»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Տեսանյութն՝ այստեղ
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժին Ռոստովում ռազմական օբյեկտներ է վերցրել իր ստորաբաժանման հսկողության տակ։