Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Տուժածներ չկան։ Իրավիճակով պայմանավորված՝ հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական բեռներով շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։