Մեքենայում հրդեհ է բռնկվել. ուղևորը մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Մեքենայում հրդեհ է բռնկվել. ուղևորը մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Փետրվարի 9-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ուղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: