Որոնք են կենդանակերպի ամենասիրահարվող նշանները

Աստղաբանները կարծում են, որ Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներ օժտված են տարբեր որակներով և բնավորության գծերով։
Կենդանակերպի որ նշանները չեն դանդաղում հարաբերությունների մեջ։
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչները ռիսկի են դիմում և խորը շնչում։ Նրանք հավատում են հրաշքներին և չեն կասկածում, որ իրական սերը գոյություն ունի: Այնուամենայնիվ, Աղեղնավորները ունակ են շատ արագ ընկղմվել նոր հարաբերությունների մեջ։ Նրանք սիրահարվում են կարծես առաջին անգամ՝ ամբողջությամբ հանձնվելով սիրավեպին։
Խոյ
Այս նշանի տակ ծնված մարդիկ իմպուլսիվ են և չեն սիրում վարանել որոշումներ կայացնելիս։ Նրանք արկածների հանդեպ կիրքը տեղափոխում են իրենց անձնական կյանք: Խոյերը սիրահարվող են․ նրանց համար յուրաքանչյուր հարաբերություն հետաքրքիր արկած է:
Ձուկ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են երազել և չեն զսպում իրենց զգացմունքները, երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին։ Նրանք ձգտում են գտնել զուգընկեր ու հաճախ են շտապեցում: Սիրահարված Ձկները հաճախ այրվում են, երբ իրենց սիրտը շատ վաղ են տալիս սխալ մարդուն:
Առյուծ
Խարիզմատիկ և խիզախ, ինքնավստահ և հույզերով առատաձեռն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են իդեալական հարաբերություններ կառուցել: Այնուամենայնիվ, երջանկության ձգտման մեջ նրանք հազվադեպ են լսում իրենց ինտուիցիան և, հետևաբար, շատ արագ սիրահարվում են մարդկանց: