Սեպտեմբերի 19-ին փողոցով վազող, մեքենա ջարդող տղաներին պետք էր տապալել պոլին․ Սիմոնյան
Ամենադժվար բանը դատավոր լինելն է։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ապա իր խոսքը հիմնավորեց՝ նշելով, որ դատական նիստի ժամանակ գրեթե միշտ կա երկու կողմ ու դատական վճռի պարագայում մի կողմը գոհ է մնում, մյուսը՝ դժգոհ։
Ըստ նրա՝ դատավորի գործն է, ինքը որոշում է կայացնում։
«Պարոն Մանուկյան, Մամիկոն Ասլանյանի մասին այնպես եք խոսում, ոնց որ Մամիկոն Ասլանյանն իշխանության ամենավախենալու բանն էր։ Ես դատական իշխանության հետ այլ խնդիր ունեմ՝ ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք պիտի նստած լինեին։ Ինչի՞ էն մարդիկ, որ բռնում տանում են, բաց են թողնվում։ Ուրեմն չպիտի բռնել էդ մարդկանց, որ հետո բաց եք թողնելու։ Ու մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո պիտի նստած լինեին, ինչո՞ւ նստած չեն»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանը նկատեց՝ կա երկու իրականություն, որոնցից մեկն ընդդիմությանն է, մյուսը՝ իրենցը։
«Ես վատ եմ վերաբերում, երբ մանիպուլյացիաներ են արվում, հատկապես՝ հոգեբանական թեմաների շուրջ, օրինակ՝ զոհերի թիվն են ավել ասում։ Կամ դատարանի դահլիճում մարդու մահվան մասին են խոսում, բայց այդ մարդը դատարանի պատճառո՞վ է մահացել, գիտենք, չէ՞, որ նա բնական մահով է մահացել»,- նշեց նա։
Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 19-ին փողոցով վազող, մեքենա ջարդող տղաներին պետք էր տապալել պոլին, ինչն արվեց, և «ղրկել» այնտեղ, որտեղ ուղարկում են խուլիգանություն անող մարդուն։
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց նաև «Հաց բերողի» դեպքը, երբ մարդը 11 հիվանդություն ուներ, բայց ազատազրկվեց ու մահացավ։
Մանրամասները՝ տեսանյութում։