Տեսանյութը որ տարածում եք, չեք տեսնում, որ նախ շատ հին է, մարդիկ ձմեռային հագուստով ու դիմակով են, և հետո էդ ով է հազար դրամով հանրահավաքի գալիս

«Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Թե բա Վանեցյանի օգնականը փող է բաժանում հանրահավաքի գալու համար․․ որ էդ տեսանյութը տարածում եք չեք տեսնում, որ նախ շատ հին է, մարդիկ ձմեռային հագուստով ու դիմակով են, և հետո էդ ով է հազար դրամով հանրահավաքի գալիս։ Եվ երրորդ, որ մի քիչ քաղաքում՝ ձեր ասած սիրելի ժողովրդի մեջ ման գաք կտեսնեք, որ այդ կանայք մուրացկաններ են և բոլորից են փող խնդրում։