Եվգենի Պետրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, բայց վերակենդանացման բաժանմունքում չէ

Եվգենի Պետրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, բայց վերակենդանացման բաժանմունքում չէ

Ռուսահայ հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը ստամոքս-աղիքային արյունահոսությամբ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց և ծանր վիճակում է։

Նա վերակենդանացման բաժանմունքում է, հայտնում է «ՌԵՆ ՏՎ»-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

79-ամյա արտիստի հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է նաև «112» տելեգրամյան ալիքի աղբյուրը։ Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կենտրոնում իր տնից, երբ հանկարծակի վատացել է։

«Բժիշկներին կանչել են հարազատները, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Պետրոսյանը է շոկային վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը՝ հիվանդին վիրահատելու համար»։

 

Թարմացված 18։25-ին

Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հաստատել է արտիստի հոսպիտալացման մասին տեղեկությունը։

Նա ասել է, որ լուրը, ըստ որի՝ արտիստը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում, կեղծ է։