Պարգևատրվել են մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման վերականգնողական աշխատանքների մասնակիցները
Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով պարգևատրվել են ս․ թ․ ապրիլի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման վերականգնողական աշխատանքներին մասնակցած թվով 67 աշխատակիցներ։