Պուտինը կոչ է արել բոլորին միավորվել, հիմա սա է գլխավորը. Զախարովա

Պուտինը կոչ է արել բոլորին միավորվել, հիմա սա է գլխավորը. Զախարովա

Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլորին միավորվել, հիմա սա է գլխավորը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ունենք մեկ գլխավոր հրամանատար, ոչ երկու, ոչ երեք, մեկ: Եվ նա կոչ արեց բոլորին միավորվել, հիմա սա է գլխավորը: Միայն միասնություն․ միասնություն գերագույն գլխավոր հրամանատարի դրոշի ներքո»: 

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այժմ ռուսները պաշտպանում են ոչ թե անհատների, այլ ողջ Ռուսաստանի շահերը։ Զախարովան կոչ է արել երկրի քաղաքացիներին չտրվել գայթակղությանը, իսկ տղամարդկանց հորդորել է հիշել, որ իրենք պաշտպանում են ոչ միայն իրենց կանանց ու երեխաներին, այլև երկիրը, ինչպես նաև նրա ապագան։

«Տղամարդիկ, ձեր թիկունքում երեխաներ են, կանայք, ձեր ծնողները, ձեր թիկունքում երկիրն է, այն ​​ամենն է, ինչ դուք զենքը ձեռքին պաշտպանում եք։ Ձեր թիկունքում նրանց գերեզմաններն են, ովքեր իրենց չխնայեցին։ Ձեր հետևում ապագա սերունդներն են։ Դիմացե՛ք և մի՛ հանձնվեք»,- կոչ է արել Զախարովան։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld