Թերապևտը բացահայտել է անհանգստացնող փաստեր ձիաբոռի խայթոցի մասին

Եթե ձիաբոռի խայթոցից հետո ձեռքերը սկսում են ուռել, և թթվածնի պակասի զգացում կա, պետք է շտապ օգնություն կանչել։ NEWS.ru-ին հայտնել է թերապևտ Շիրին Օրաևան։
Բժիշկը նշել է, որ տագնապալի ախտանշանների թվում է նաև ուժեղ քորը։
Եթե ձիաբոռի խայթոցը հանգեցնում է տեղային ալերգիկ ռեակցիայի, այտուցի կամ կարմրության զարգացմանը, ապա այն կարելի է հաղթահարել հակաալերգիկ դեղամիջոց ընդունելով: Եթե ձեր ձեռքերն ու շուրթերը սկսում են ուռել, թթվածնի պակասի զգացում կա, դժվարանում է շնչել, կամ քոր առաջանում է, պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել»,- ասել է Օրաևան։
Նա ընդգծել է, որ միջատների խայթոցները շրթունքների կամ լեզվի վրա կարող են մահացու լինել։
«Պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել, եթե մի քանի բոռեր են կծել են։ Շատ վտանգավոր է, եթե ձիաբոռը կծում է շրթունքը կամ լեզուն՝ դրանից մարդ կարող է մահանալ»,- ասել է թերապևտը։