Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ՝ փոխարինելով Տիգրան Մուկուչյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը, որի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Բացի այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։
ԿԸՀ նախագահն ու հանձնաժողովի անդամներն ընտրվեցին 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։