Ինչո՞վ են տարբերվում ՔՊ-ականները մարդկանցից

Ոչ միայն կենդանիների, նույնիսկ մարդիկ օժտված է ինքնապաշտպանական բնազդով, ու շատ հաճախ վտանգներից փրկվում ենք ոչ միայն գիտակցաբար, այլ հենց այդ բնազդի շնորհիվ։ Այո, բոլորի` թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց մոտ գործում է ինքնապաշտպանական բնազդը, բացի ՔՊ-ականներից։
Երբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջորդությամբ եկավ ԱԺ, բոլորի համար պարզ էր, որ այդ միջնորդությունը բավարարվելու է։ Իհարկե, ՔՊ-ին տրվել էլ թատրոններ խաղալու որոշակի իրավունք, որովհետև նրանք առաջին հայացքից կարծես բավականին սուր հարցեր էին տալիս դատախազին, բայց արդյունքում մի մարդու պես կողմ քվեարկեցին ու հանձնեցին իրենց գործընկերներին։ Ինչպես ժամանակին ասել է գերմանացի թագավորներից մեկը՝ «կարծիք հայտնել կարող եք որքան ուզեք, բայց ենթարկվել պարտավոր եք»։ Հենց այդպես էլ ՔՊ-ականները իրենց կարծիքը հայտնելով ենթարկվեցին Նիկոլ Փաշինյանի հրահանգին ու հանձնեցին նույնիսկ իրենց վաղեմի ոչ թե պարզապես գործընկերոջը, այլ ընկերոջը։ Նրանց մոտ չաշխատեց այդ ինքնապաշտպանական բնազդը, որ եթե գոնե մի անգամ չհնազանդվեն իրենց շեֆի հրահանգին, վաղը կարող է որոշ առումով ապահով լինեն, որ իրենց գլխին էլ չի կախվի Նիկոլ Փաշինյանի դամոկլյան սուրը։
Սակայն ԱԺ֊ում քվեարկությամբ ՔՊ-ն ապացուցեց, որ իրենք ոչ միայն հեռու են քաղաքական միավոր կոչվելուց, այլ զուրկ են մարդկային, ընկերական զգացմունքներից։ Այդ խմբակում բոլորը պատրաստ են հանձնել բոլորին, այսօր մեկը մյուսին ժպտացողը ու նույն սեղանից հաց ուտողները, վաղը առանց որևէ խղճի խայթի կուրանան իրենց սեղանակցին, եթե դա լինի Նիկոլ Փաշինյանի կամքը։
Զավեշտ է, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, Հայկ Կոնջորյանի ձևակերպմամբ տաշեղները, թեպետ վտարվել էին ՔՊ-ից, բայց այուամենայնիվ մնացել են նույն ՔՊ-ականները, պարզապես ուսապարկից վերածվել են տաշեղի, որովհետև նրանք նույնպես կողմ քվեարկեցին Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն։
Իսկ ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ուղերձը, ու ո՞րն է Տարոն Մարգարյանի ու Հովիկ Աղազարյանի տարբերությունը։
Տարոն Մարգարյանը հստակ ենթարկվում է քաղաքական հալածանքների, ու նրան անձխեռնմխելիությունից զրկելով՝ Նիկոլ Փաշինյանը նախ պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին։ Ու այս քայլը փիառ էլեմենտ է, երկրորդը՝ հերթական քաղաքական հետապնդում է ընդդիմադիրների նկատմամբ։
Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, ապա նա հեռու է քաղհալածյալ կոչվելուց, նա պարզապես պատժվում է շեֆի հրամանը չկատարելու համար։ Ու այս դեպքում Նիկոլ Փաշինյանի ուղերձի հասցեատերն իր ՔՊ-ականներն են՝ «նայեք Հովիկ Աղազարյանին, պատկերացրեք ձեզ, եթե փորձեք անտեսել իմ կողմից ուղարկված SMS-ները»։
Կարեն Կարապետյան