«Անխուսափելի էր»․ Չուլպան Խամատովան՝ Ռուսաստանը լքելու մասին

Դերասանուհի Չուլպան Խամատովան «RusDelfi» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է, որ չէր ծրագրում հեռանալ Ռուսաստանից։ Արտիստին Ռուսաստանից Լատվիա տեղափոխվել «ստիպել» է հատուկ գործողությունն Ուկրաինայում։
«Դա անխուսափելի էր», - ասել է Խամատովան։
Դերասանուհին հայտարարել է, որ չի բողոքի պայմաններից, որոնցում հայտնվել է Լատվիայում։ Փոխարենը Խամատովան շնորհակալություն է հայտնել մարդկանց, որ տեղափոխվելուց չորս ամիս անց ինքն ընկերներ ու աշխատանք է ձեռք բերել:
2022 թվականի փետրվարի վերջին Չուլպան Խամատովան լքել է Ռուսաստանն ու երեխաների հետ տեղափոխվել Լատվիա, որտեղ տուն ունի։ Եկատերինա Գորդեեւայի հետ հարցազրույցի ընթացքում մեկնաբանելով իր հեռանալը՝ աստղը խոստովանել է, որ հասկանում է, թե ինչպես կարող է իր որոշումը ազդել իր մասնագիտական կյանքի վրա: Սակայն Խամատովան ընդգծել է, որ այլ ելք չունի։