Ալիևն ատում է մեզ, արցախահայությանը ցեղասպանելու է․ քաղաքագետ

Ըստ ստացվող տեղեկությունների՝ Ռուբեն Վարդանյանն ուզում էր մինչև վերջ պայքարել, բայց իրեն Ալիևի պահանջով հեռացրին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ 
Նրա խոսքով՝ Վարդանյանին հեռացնողները պատրաստ են գնալ զիջումների։

«Իսկ թե ինչ են զիջելու, չգիտեմ։ Ինքնորոշում չի լինելու, դա Ալիևն ասել է։ Ինքը բռնապետ է, որն ատում է մեզ, ու հնարավորությունը բաց չի թողնի արցախցիների հարցն այնպես լուծել, ինչպես թուրքերը՝ Արևմտյան Հայաստանում։ Հայերի մի մասը կտեղահանվի, մի մասն էլ՝ կցեղասպանվի։ Եվ անվտանգության երաշխիքները, որ տրվում են Արևմուտքի կողմից, պիտի իմանանք՝ ինչ է նշանակում։ Սփյուռքի հայերը ձեզ կպատմեն, թե դա ինչ է նշանակում»,- ասաց քաղաքագետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։