«Թույն կդառնան». հայտնի է դարձել, թե ինչ սխալ են թույլ տալիս շատերը մակարոնեղեն պատրաստելիս

«Թույն կդառնան». հայտնի է դարձել, թե ինչ սխալ են թույլ տալիս շատերը մակարոնեղեն պատրաստելիս

Մակարոնեղենը բավականին բազմակողմանի ճաշատեսակ է, այն կարելի է մատուցել կոտլետների, սթեյքի, բանջարեղենի աղցանի հետ կամ ուտել որպես անկախ ուտեստ՝ ավելացնելով սոուս:

Շատերը պատրաստի ուտեստը պահում են սառնարանում՝ օգտագործելուց առաջ տաքացնելով։ Սակայն նման գործողությունները շատ վտանգավոր են, ասել է սննդաբան Մարիյաթ Մուխինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով, կրկին տաքացնելիս մակարոնեղենի մեջ առկա օսլան ձևափոխվում է։ Արդյունքում, ալյուրի այս կարևոր ածխաջրը շատ վատ է մարսվում: Բացի այդ, բազմակի ջերմային մշակման ժամանակ օսլայից «պոկվում» են էլեկտրոնները, այդպիսով ճաշատեսակի մեջ հայտնվում են ազատ ռադիկալներ՝ առաջացնելով տարբեր մուտացիաներ մարդու մարմնի բջիջներում։ Կրկին տաքացրած մակարոնեղեն ուտելն անհետևանք չի մնա, զգուշացրել է Մարիյաթ Մուխինան։ Օրգանիզմից վնասակար ազատ ռադիկալները չեզոքացնելու և հեռացնելու համար դուք ստիպված կլինեք օգտագործել հակաօքսիդանտներ պարունակող բավականին շատ մթերքներ։ 

Դիետոլոգը խորհուրդ է տվել ծայրահեղ դեպքերում մակարոնեղեն ուտել, որպեսզի չվնասեք ձեր առողջությանը, ստիպված կլինեք ուտել այն սառը վիճակում, որը քչերին դուր կգա։