Ինչ հագնել Վալենտինի տոնին․ թոփ 6 թրենդային հագուստ

Մոտենում է Սիրահարների օրը, եւ, իհարկե, բոլորին հետաքրքրում է՝ ինչ հագնել այդ ռոմանտիկ տոնին՝ համապատասխան մթնոլորտ ապահովելու, շլացուցիչ տեսք ունենալու, անմոռանալի կերպար ստանալու եւ ազդեցիկ տպավորություն ստեղծելու համար: Եվ մինչ «լուք» ընտրելը պետք է հիշել կարեւոր մի քանի կետի մասին, որոնք առաջնային են համարվում ցանկացած կերպար ստեղծելիս: Եվ այսպես՝
• հագուստը պետք է լինի հարմարավետ, որպեսզի անկաշկանդ եւ հանգիստ զգաք ձեզ,
• այն պետք է արտահայտի ձեր անհատականությունը,
• պետք է ընդգծի ձեր առավելությունները։
Ահա մի քանի հուշում՝ ինչպես ստանալ հետաքրքիր ու յուրահատուկ կերպար:
Կարմիր ակցենտներ
Վերցրեք օրվա դասական գույնը՝ կարմիրը. այն կարող է լինել ոչ միայն զգեստի, շրջազգեստի կամ բլուզի տեսքով, այլեւ՝ աքսեսուարների: Որ
պես օրինակ կարող եք վերցնել մոնոխրոմ «լուք» եւ համալրել այն հետաքրքիր կարմիր դետալներով՝ կոշիկ, պայուսակ, մեծ ականջօղեր կամ ուլունքներ:
Հովազի պրինտով զգեստը տոնական տեսքի համար կատարյալ տարբերակ է։
Վալենտինի օրվա ծաղկային շիֆոն զգեստ՝ թույլ է տալիս առանց ջանքերի ստեղծել թեթև և միևնույն ժամանակ ռոմանտիկ կերպար:
Համարձակ ու վառ կերպար տարվա գլխավոր գույնով։ Նմանատիպ տեսք հեշտ է ստեղծել տանը՝ համադրելով վառ ֆուչիայի գույնի բլուզն ու սև կիսաշրջազգեստը։
Փոքրիկ սև զգեստ- Վալենտինի օրվա համար գրավիչ տեսք ունենալու համար պարտադիր չէ հագնվել վառ հագուստով։ Երբեմն բավական է պահարանից հանել ձեր սիրելի փոքրիկ սեւ զգեստը:
Ընդգծում ենք կանացիությունը
Սեքսուալությունն ու նրբությունն էսթետիկորեն ընդգծելու համար, դեկոլտեից բացի, կարելի է հագնել նաեւ բաց ուսերով բլուզ, որը կշեշտադրի ձեր անրակոսկրը, կամ՝ 3/4 բլուզի շնորհիվ բացել դաստակներն ու ավելացնել նուրբ, յուրահատուկ ապարանջան: Իսկ V-աձեւ բացվածքին կարելի է ավելացնել նրբագեղ վզնոց կամ ավելի ինտրիգային՝ մի փոքր երեւացող ժանյակավոր ներքնազգեստ: Նաեւ հիանալի տարբերակ կարող է լինել կոստյումը: Այն շատ էլեգանտ է ու ավելի է ընդգծում կերպարի փխրունությունն ու կանացիությունը:
Տրամադրվածություն
Հագուստն անշուշտ կարեւոր է շքեղ տեսք ունենալու եւ համապատասխան տպավորություն ստեղծելու համար: Սակայն առավել կարեւոր է մեր ներքին ներդաշնակությունը: Այդ պատճառով պետք է նախապես ժամանակ տրամադրել մեզ ամենահարազատ ու սիրելի էակին՝ ինքներս մեզ: Հանդիպումից առաջ հիանալի ժամանց կազմակերպեք ձեզ համար՝ սպա-պրոցեդուրաներ, կոնտրաստային լոգանք, մեկ գավաթ շամպայն՝ սիրելի գրքով՝ տաք փրփուրի մեջ, կամ սիրելի երաժշտության ներքո միաժամանակ շպարվեք ու պարեք: Այս ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կանցկացնի լարվածությունը եւ դուք լիովին պատրաստ կլինեք ձեր երեկոյին: