Պետդումա է ներկայացվել ՀՀ-ի վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը

Պետդումա է ներկայացվել ՀՀ-ի վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը

Կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Փաստաթուղթը հրապարակվել Է Դումայի էլեկտրոնային բազայում երկուշաբթի օրը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացնելիս»,-ասված է օրինագծում:

Ներկայում նման կարգ գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ռուսերենը սահմանում է որպես պաշտոնական լեզու: