Հայտնի են դարձել երկու էկրանով Android-սմարթֆոնի մանրամասները

Հայտնի են դարձել երկու էկրանով Android-սմարթֆոնի մանրամասները

Google-ի Pixel ծալովի սմարթֆոնը 5.8 դյույմանոց արտաքին էկրան կունենա։ Այս մասին պատմել է Display Supply Chain Consultants-ի եւ DisplaySearch-ի հիմնադիր Ռոս Յանգը, փոխանցում է GSM Arena-ն:

Ըստ վերլուծաբանի՝ նոր երկէկրան գաջեթը կկոչվի Notepad, իսկ ձեւն ավելի շատ նման կլինի Oppo Find N-ին, քան Galaxy Z Fold3-ին։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հիմնական էկրանի չափը 7.56 դյույմ կլինի։

Փորձագետի խոսքով՝ Google-ի առաջին ծալովի սմարթֆոնը դեռ մշակման փուլում է, բայց քիչ հավանական է, որ այն կներկայացվի այս աշնանը՝ ֆլագմանային Pixel 7-ի թողարկումից հետո։