Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը կիսավարտիքով փողոց է դուրս եկել (լուսանկար)

Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը կիսավարտիքով փողոց է դուրս եկել (լուսանկար)

Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը վարտիքով քայլել է փողոցով։

Նրա այս «անկեղծ» տեսքը ֆիքսել են պապարացիները։ Համապատասխան կադրերը հրապարակել է Daily Mail-ը։

33-ամյա հայտնիին նկատել են Նյու Յորքում։ «Մթնշաղ» ֆիլմաշարի աստղը հայտնվել է բարձր գոտկատեղով տրիկոտաժե բեժ կիսավարտիքով ու համապատասխան կրծկալով։ Դերասանուհին ներքնազգեստի վրա կրել է թեթև նեյլոնե զուգագուլպաներ և կարճ, բաց վերնաշապիկ։

Բացի այդ, Ստյուարտն ընտրել է բորդո բարձրակրունկ պոմպեր և աքսեսուարներ հագցրել շքեղ Chanel ապրանքանիշի սև պայուսակով: Նա նաև կրել է արևային ակնոց: