Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը

Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը

Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ` հայտնում է ԱԻՆ-ը: