ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դեմ հայ զինծառայողների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ պահանջը

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դեմ հայ զինծառայողների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ պահանջը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:

Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Ուստի Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, ի թիվս այլոց, նաև Հովագիմյանի եւ Ղազարյանի իրավունքների պաշտպանությունը։