Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը Դամասկոսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարը Դամասկոսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Սիրիա այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այնուհետ նա շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկացնում է Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Եկեղեցու տարածքում գործում է Ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից մեկն է։

Զարեհ Սինանյանը Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանում համդիպել է նաև Գերապայծառ Տեր Հովսեփ Եպս. Առնաությանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե տիկնանց միության, ՀՄԸՄ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բոլոր հանդիպումների ընթացքում Գլխավոր հանձնակատարին ուղեկցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: