Արգիշտի Քյարամյանն ասաց, որ ինձ ընտանիքով կվերացնի․ Տիգրան Առաքելյան
Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Տիգրան Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ձերբակալությանը։
«Ինձ բերման են ենթարկել։ Դրանից առաջ մեր տանը խուզարկություն էր իրականացվել՝ առանց իմ ներկայության։ Ապա ինձ տարել են Քննչական վարչություն, որտեղ պահել են 11 ժամ։ Այդ ինը ժամը ես անցկացրել եմ ձեռնաշղթաներով։ Ինձ շանտաժի են ենթարկել, ծեծել ու սպառնացել են։ Ինձ ասացին՝ կնոջդ ու երեխայիդ էլ չես տեսնում, տունդ պաժառ կտան, կամ կնոջդ ու երեխայիդ մեքենայի տակ կգցենք։ Ինձ այդ ամենն ասել է Արգիշտի Քյարամյանը։ Նրա հետ այդ օրը երկու անգամ եմ հանդիպել, էլեկտրաշոկով տանջել են ինձ»,- պատմեց նա։
Տիգրան Առաելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։