Հայկ Կոնջորյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ․ ի՞նչ են քննարկել

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ․ ի՞նչ են քննարկել

ՀՀ Ազգային ժողովը հայտնել է․

«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին բոլոր ոլորտներում»: