Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով. հայտարարություն

Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով. հայտարարություն

Քաջարանի գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով: Այս  մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգարժան քաջարանցիներ, համայնքի սիրելի բնակիչներ`

«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունների միջև ստորագրվեց հուշագիր, և կյանքի կոչվեց «Դեպի միասնություն» դաշինքը, որով կմասնակցեմ սեպտեմբերի 25-ին կայանալիք Քաջարանի ավագանու և ՏԻՄ ընտրություններին ու կգլխավորեմ դաշինքի նախընտրական ցուցակը։

-Ամեն ինչ դեռ առջևում է քաջարանցու համար։

-Խաղաղություն, սեր և միասնություն բոլորիս», - գրել է նա։