Սեյրան Օհանյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ․ դատախազ
ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով միջնորդությունը, մասնավորապես նշեց, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականին ընդունած որոշումներով՝ անհատույց, մշտական օգտագործման իրավունքով, ՊՆ-ին անհատույց տրամադրվել են Արմաշ համայնքի 1,2 հա մակերեսով և 0,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասերը։
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել նյութեր առ այն, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ նշյալ հողատարածքներն ծառայեցրել է անձնական ու խմբային շահերին։
Մանրամասները՝ տեսանյութում։