Ոստիկանը հրաձգության ժամանակ աջ ոտքը պետք է առաջ դնի, թե ձախը․ Գեղամ Մանուկյանը՝ նախարարին

ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ չափորոշիչներով են անցնում ատեստացիաները ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ՊՆ-ն, Ոստիկանությունը։ 

«Ունենք բազմաթիվ դեպքեր, որ նորմալ ծառայությունն անցած ոստիկաններն, օրինակ, ֆիզոյից կտրվել են ու ատեստացիայով գումար չեն ստանալու: Երկու բան եմ խնդրում, մեկ ճշգրտում մտցնել՝ ոստիկանը հրաձգության ժամանակ աջ ոտքը պետք է առաջ դնի, թե ձախ ոտքը, որովհետև ես ունեմ փաստեր, որ անորոշությունը պատճառ է դառնում, որ կտվեն։ Եվ երկրորդը՝ օրինակ, ինչի՞ պիտի ՆԳՆ ծառայողը ատեստացիայի ժամանակ ներկայացնի վարկային պատմություն և եթե ունի 91 օրից ավելի ժամկետանց  վարկ, զրկվի ատեստացիային մասնակցելուց»,- նշեց Մանուկյանը և հավելեց, որ ԶՈՒ-ի և ԱԱԾ-ի ծառայողներին նույն պահանջը չի ներկայացվում։

Ղազարյանը նշեց՝ վերջին հարցի պատասխանն այն է, որ եթե մարդն ունի նորմալ վարկային պատմություն, ապա իր մոտ կոռուպցիոն ռիսկերը քիչ կլինեն։ 


Նախարարը նշեց նաև, որ հրաձգայինից կտրվողներին հնարավորություն են տալիս վերապատրաստվել։

Մանրամասները՝ տեսանյութում