Ինչպե՞ս են հրդեհից վիրավորված զինծառայողները

Ազատ գյուղում տեղակայված զինվարական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած և Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող երեք զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ տղաները գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տակ։
«Իսկ մյուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող։
Նարե Գնունի