Ղրղզստանի բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը

Միացյալ Նահանգների երկրորդական պատժամիջոցներից խուսափելու համար ղրղզական բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։ Այս մասին հայտնել է Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը։
Ռուսաստանի և Ղրղզստանի բանկերի միջև փոխանցումների հնարավորությունը կպահպանվի «Միր» քարտերի անջատումից հետո։ ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրղզստանի ազգային բանկի մամուլի ծառայությունը։
«Ազգային բանկը չի միջամտում բանկերի, ոչ բանկային ֆինանսական և վարկային կազմակերպությունների և Ազգային բանկի կողմից վերահսկվող այլ իրավաբանական անձանց ընթացիկ գործունեությանը, բացառությամբ սույն սահմանադրական օրենքով և Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի»: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ղրղզստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, երկրի առևտրային բանկերը և վճարային կազմակերպությունները, հաշվի առնելով ռիսկերի գնահատումը, պետք է ինքնուրույն որոշում կայացնեն Միր քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին։
Բացի այդ, Ռուսաստանում և Ղրղզստանում բանկերի միջև փոխանցումները դեռևս իրականացվում են բջջային հավելվածների միջոցով՝ նրանց միջև ուղղակի պայմանագրային հարաբերությունների առկայության դեպքում, նաև առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումների համակարգերի միջոցով։
OFAC-ը (ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը) պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականի փետրվարի 23-ին «Միր» վճարային համակարգի քարտային օպերատոր Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգի դեմ: Սրանից հետո մի շարք երկրներ դադարել են ընդունել «Միր» քարտերը։