19-ամյա աղջիկը դուրս է թռչել ատրակցիոնից ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք. Բիշքեկ (տեսանյութ 18+)

19-ամյա աղջիկը դուրս է թռչել ատրակցիոնից ու տեղափոխվել  վերակենդանացման բաժանմունք. Բիշքեկ (տեսանյութ 18+)

Մարտի 31-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի Պանֆիլովյան զբոսայգում պոկվել են ատրակցիոններից մեկի երկու ամրակները։ Ընկնելու հետևանքով 19-ամյա մի աղջիկ ստացել է լուրջ վնասվածքներ և շտապ տեղափոխվել քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Տուժածի վիճակը ծանր է, նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային բաց վնասվածք և գլխուղեղի կոնտուզիա: