Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից

Պուտինը հեռախոսով խոսել է Ալիևի հետ, Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ, հայտնում է Կրեմլը։
Պուտինը Ալիևին ասել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորության մասին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ճանկաթաղ գյուղի մոտ ադրբեջանցիները սպանել են արցախցի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանին։