Մոսկվայում և ՌԴ մի շարք քաղաքներում Telegram-ի աշխատանքում խափանումներ են

Մոսկվայում և ՌԴ մի շարք քաղաքներում Telegram-ի աշխատանքում խափանումներ են

Ռուսաստանի տարբեր քաղաքներում այսօր Telegram հավելվածի աշխատանքում խափանումներ են նկատվում։

Մասնավորապես, խնդիրների են բախվել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վորոնեժի և Վոլգոգրադի մարզերի օգտատերերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Telegram-ը դարձել է ամենահայտնի ինտերնետային ռեսուրսը Ռուսաստանի 12-ից 24 տարեկան բնակիչների շրջանում։ Նշվում է, որ Telegram-ի ծածկույթը, մասնավորապես, դպրոցականների և ուսանողների շրջանում ավելի բարձր է, քան WhatsApp-ը և մյուս հավելվածները։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld