Վանում երկրաշարժ է եղել

Վանում երկրաշարժ է եղել

Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի շրջանում րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել․ գրում են թուրքական լրատվամիջոցները։

AFAD-ի տվյալներով՝ ժամը 15.04-ին Վանում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ։

Հիշեցնենք, օրեր առաջ Վանում կրկին երկրաշարժ էր եղել՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Քաղաքացիներին հաղորդագրություններ էր ուղարկվել՝ հնարավոր երկրաշարժի մասին։