Մեդալի գույն էր պետք ինձ, իմ ուզած գույնը. Արթուր Ալեքսանյան

«Էմոցիաների մասին չեմ կարող ասել, ինձ մեդալի իմ ուզած գույնն էր պետք»,- Զվարթնոց օդանավակայանում պատասխանելով եզրափակիչ գոտեմարտից հետ իր էմոցիաների մասին լրագրողների հարցերին՝ ասաց օլիպիական խաղերի՝ արդեն կրկնակի արծաթե նեդալակիր Արթուր Ալեքսանյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշը հուսով է, որ բողոքարկումը արդյունք կտա։
«Նման պրակտիկա եղել է, սակայն ոչ թե օլիմպիական խաղերին, այլ աշխարհի առաջնությանը»,– «Զվարթնոց» օդանավակայանում ասաց նա։
Հիշեցնենք, որ եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել էր ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: