Արթուր Վանեցյանը այսօր նախատեսված արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի մոտ․ Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանը այսօր նախատեսված արտահերթ նիստին չի մասնակցի, բայց կլինի ԱԺ շենքի մոտ․ Սոս Հակոբյան

Ազգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ արտահերթ նիստ է նշանկվել: 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ շենք չի մտնի: Այդ մասին MediaHub․am-ի հետ զրույցում ասաց «Հայերնիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի»,-նշեց Հակոբյանը: