Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման եւ ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

«Հրապարակ» թերթը գրում է․

«Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։

«Հրապարակ» թերթը գրում է․

Տեղեկություն կար, որ դեկտեմբերի 6-ին գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացնելու ԱԺ ընդդիմադիրների, առաջին հերթին՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում սկսելու հարցով։ Սակայն երեկ ԱԺ խորհրդի նիստում նման հարց չի քննարկվել։ Իշխանական աղբյուրն ասում է, որ այդ լուրերը հատուկ են տարածում՝ ընդդիմադիրների վախը բռնելու եւ մանդատներից հրաժարեցնելու նպատակով։ 

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։ Toyota-ները սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա, այսինքն՝ անվտանգության աշխատակիցներին, որոնք այժմ տեղաշարժվում են Toyota Land Cruiser 200-ներով։ Իսկ Lexus LX-ը, մեր տեղեկություններով, սպասարկելու է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։

Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմիում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը պայքարի դաշտ է դառնում, և ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն դեմ չեն նշվածին, այլև հենց իրենք են նախաձեռնողը»,-ասաց Միքայել յանը: Նրա կարծիքով, խնդրի լուծման հիմքը միայն ճիշտ դիվանագիտությունը, բանակի վերաա րդիականացումը կլինի. «Իսկ այսօրվա մանր-մունր բարեփոխումները նշանակում են, որ իշխանությունները սպասում են, թե երբ է Ադրբեջանն իր օրակարգն իրականացնելու»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դատարանի անդամների մոտ բարձրաձայնել է իր՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման մասին հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ պարզաբանեց, թե ինչու է իր հրաժարականի մասին հարցը բարձրաձայնել: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով եւ այլն: Աժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի սյունիքյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբով հենց Դանիելյանն է զբաղվում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների համաձայն՝ այս հանգստյան օրերին դատավորների եւ ԲԴԽ նախագահի հետ հանդիպումն առանց թեժ խոսակցությունների չի անցել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերով որոշ դատավորներ ԲԴԽ նախագահին առանձին են կանչել հարց ու պատասխանի ու թեժ զրույց ունեցել: Թե ովքեր են եղել այդ դատավորները, փորձեցինք անձամբ պարզել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ից հայտնեցին, թե բամբասանքները չեն մեկնաբանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Չնայած ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեն անգամ նախագահ չունի, սակայն մեկ անձից գնումներում բավականին ակտիվ է: Օրինակ՝ «ՎԻՆՈ-ՎԻՆՈ» ՍՊԸ-ի հետ կոմիտեն պայմանագիր է կնքել 184.500 դրամի չափով՝ ներկայացուցչական ծախսերի համար: Պայմանագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոմիտեն այդ ՍՊԸ-ից 124 հազար 500 դրամ արժողությամբ «Ախթամար» եւ 60 հազար դրամ արժողությամբ «Արարատ» կոնյակներ է գնել: Եվս 80 հազար դրամի պայմանագիր կոմիտեն կնքել է «Կարեն Ռեզյան» ԱՁ-ի հետ՝ ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար: