Նիկոլ, պատասխան ես տալու․ ՀՀ մուտքն արգելված ՀՅԴ-ականը տեսանյութ է հրապարակել

Երեկ, ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Վերջինս տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասներ է հայտնել․
«Ընտանիքիս և զավակներիս, ընկերների հետ միասին որոշեցինք արձակուրդը հայրենիքում անցկացնել։ Առավոտ կանուխ, Հայաստան հասնելուն պես, ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է, այսինքն ես իրավունք չունեմ հայրենիք այցելել։ Այդ ինը ժամվա ընթացքում տարբեր ազգեր էին ներկա՝ թուրք, տաջիկ, արաբ, որոնք Հայաստան մուտք կգործեն և դուրս կգան, իսկ ես՝ ոչ։ Ցավս այն է, որ Արցախը շրջափակված է, իսկ Նիկոլն ու իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն մեզ արգելում են հայրենիք այցելել։
Նիկոլ, լավ լսիր, այս բոլորի համար պատասխան ես տալու։ Ես և իմ ընկերները քեզ հանգիստ երբեք չենք տալու»,- հայտարարել է Ասլանյանը։
Տեսանյութն՝ այստեղ