Բայդենը չափազանց մեծ է երկրորդ ժամկետով առաջադրվելու համար. Մասկ

Ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չափազանց մեծ է երկրորդ ժամկետով առաջադրվելու համար։
Գործարարի խոսքով՝ ամերիկացի առաջնորդի համար դժվար է ժամանակին համընթաց քայլել և «մնալ թեմայի մեջ»։ Երկրի նախագահի և բնակչության մեծամասնության տարիքը չպետք է շատ տարբեր լինի, կարծում է Մասկը։
«Բնակչության միջին տարիքից շատ մի հեռացեք, այդ դեպքում նրանց հետ կապ պահելը չափազանց դժվար կլինի, մեկ սերնդի տարբերությունը լավ է, բայց երկո՞ւսը: Երբ արդեն ծոռներ ունես, չգիտեմ, որքան է հեշտ մնացածի հետ համընթաց քայլելը: Սա ընդհանրապես հնարավո՞ր է»,- ասել է միլիարդատերը Financial Times-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ջո Բայդենը կդառնա 80 տարեկան։