Փաշինյանը Պուտինի հետ զրույցում պարզաբանել է ԵՄ հարաբերությունների հետ կապված իրավիճակը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։
«ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»։