ԱՄՆ-ը դադարեցրել է հակահետախուզական գործողությունները Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը դադարեցրել է հակահետախուզական գործողությունները Ռուսաստանի դեմ

ԱՄՆ հետախուզական ծառայությունները դադարեցրել են մի շարք հակահետախուզական գործողություններ Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ջանքերի շրջանակում։ Հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ անվտանգության ծառայության աղբյուրներին։

Նշվում է, որ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) և ազգային անվտանգության եվրոպական պաշտոնյաների միջև կանոնավոր հանդիպումները դարձել են չնախատեսված։ 

ԱԱԽ-ն նաև դադարեցրել է պաշտոնական համակարգումը ԱՄՆ գործակալությունների, այդ թվում՝ ՀԴԲ-ի, Ներքին անվտանգության նախարարության և Պետդեպարտամենտի միջև։