«Եվրատեսիլի» եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները հայտնի են

«Եվրատեսիլի» եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները հայտնի են

«Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ մայիսի 10-ին և 12-ին անցկացված կիսաեզրափակիչների արդյունքում հայտնի են դարձել եզրափակիչ փուլ անցած մասնակիցները։

Հաղթանակի համար կպայքարեն 25 երկրների ներկայացուցիչներ։

Այսպիսով՝ մայիսի 12-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով հայտնի են դարձել ամփոփիչ փուլ անցած 10 երկրները՝ Ֆինլանդիան, Բելգիա, Չեխիա, Ադրբեջան, Լեհաստան, Էստոնիա, Ավստրալիա, Շվեդիա, Ռումինիա և Սերբիա։

Եվս 10-ն ընտրվել էին առաջին կիսաեզրափակչում՝ Հայաստան, Շվեյցարիա, Իսլանդիա, Լիտվա, Պորտուգալիա, Նորվեգիա, Հունաստան, Ուկրաինա, Մոլդովա և Նիդերլանդներ։

Հաղթանակի համար մասնակիցները կպայքարեն մայիսի 14-ին։ Մրցույթը կանցկացվի իտալական Թուրինի Pala Olimpico արենայում։