Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը ուժերը չափեց Վրաստանից Զուրաբ Յակոբիշվիլիի հետ ու զիջեց 1:2 հաշվով: Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն, ով մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելի հետ ու առավելության հասավ 6:2 հաշվով: