Տրանսպորտի սակագինը չի՞ թանկանա․ ՔՊ-ից արձագանքում են

Տրանսպորտի սակագինը չի՞ թանկանա․ ՔՊ-ից արձագանքում են

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է․

«Սիրելի երևանցիներ,

ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է:

Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝

մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:

Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:

Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու իշխանական հատվածը տրանսպորտի թանկացման նախագիծ է մշակել։ Համաձայն դրա՝ տրանսպորտի համար ներրդվելու է միասնական տոմսային համակարգ, և դրա շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով ընդհուպ 260 դրամի։