Երևանում բերման ենթարկվածների թիվը հասավ 142-ի

Երևանում բերման ենթարկվածների թիվը հասավ 142-ի

Երևանում բողոքի ակցիայից բերման ենթարկվածների թիվը հասել է 142-ի։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։

«ժամը 10:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 142 քաղաքացի»:

Հիշեցնենք, որ մի քանի օր է Հանրապետության տարբեր հատվածներում իրականացվում են բողոքի ակցիաներ, այսօր առավոտ դրանք մեկնարկել են մայրաքաղաքից։