Կիևում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել

Կիևում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել

Կիևում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել. այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Դնեպրի շրջանում։ Տանը հրդեհ է բռնկվել. Շտապ օգնության ծառայությունները տեղում են։

«Ներկայում երկու հոգի հոսպիտալացվել է»,- ասել է նա։

Քաղաքապետը հավելել է, որ շենքը մասամբ ավերվել է։

Փրկարարները տարհանել մարդկանց։