Շանհայում կյանքից հեռացել է Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը

Շանհայում կյանքից հեռացել է Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը

68 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է Չինաստանի նախկին վարչապետ Լի Կեցյանը։ Հայտնել է Xinhua գործակալությունը։

Լի Կեցյանը Շանհայում արձակուրդ անցկացնելիս է եղել։

Հոկտեմբերի 26-ին քաղաքական գործիչը սրտի կաթված է ստացել։ Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց չեն հաջողել։