Սադրում, գոռում էր ընդդիմադիր պատգամավորների վրա․ Սահակյանը փակ նիստից մանրամասներ է պատմում

Բացարձակապես համաձայն չեմ գլխավոր դատախազի միջնորդագրում առկա այն մեղադրանքին, որ իմ արարքներում առկա է եղել խուլիգանության որեւէ հանցակազմ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանը՝ խորհրդարանում ելույթ ունենալիս։ 

Այսօր նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով ԱԺ  է եկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«Ունենք մի իրավիճակ, երբ կուսակցական շահից դրդված խեղաթյուրվում է իրականությունը, գործում են երկակի ստանդարտներ, տիրում է անպատժելիության մթնոլորտ, իրականացվում են անընդունելի արարքներ։ Տիկին դատախազ, ընթերցել եք բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը։ Ինձ մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ միջադեպից անմիջապես հետո իմ եւ փաստաբաններիս համար ակնհայտ է դարձել խուլիգանության հանցակազմ կիրառելու ձեր՝ վարույթն իրականացնող մարմնի եւ քաղաքական իշխանության ձգտումը»,-ասաց Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում