Վաղվանից շրջափակել իշխանական հենասյուն համարվող օբյեկտները ու թույլ չտալ, որ շարունակեն ազգադավ գործունեությունը․ Տոնոյան

Այս պահին Ազգային Ժողովի դիմաց հավաքվել են մեծ թվով մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո պահանջում են նրա հրաժարականը։
Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ Կարին Տոնոյանն և առաջարկեց վաղվանից շրջափակել իշխանական հենասյուն համարվող օբյեկտները ու թույլ չտալ, որ շարունակեն ազգադավ գործունեությունը, հայտարարել դասադուլ եւ գործադուլ։
Նա հայտարարեց, որ շրջափակելու են Կառավարության, Ազգային ժողովի, Դատախազության, նախարարության շենքերը։