ՌԴ-ում ՀՀ դեսպանը Գալուզինի հետ քննարկել է միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը Գալուզինի հետ քննարկել է միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր քննարկել են Երևանում միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը։ Հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։

«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր` ներառյալ Երևանում միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման առաջիկա ծրագրերը»,- նշված է հաղորդագրությունում։